Հարգելի´ բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքում: Յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի ոլորտին վերաբերող թարմ ու հրատապ նորություններ, բազմաթիվ հարցերի պատասխաններ, կծանոթանա նախարարության գործունեությանն ու ծրագրերին, դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերին:
Հուսով ենք, այցելու-նախարարություն պարբերական հանդիպումները կայքէջում կվերաճեն օգտակար եւ ամուր համագործակցության, կդառնա հանրության եւ շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների հետ բաց երկխոսության միջոց:
Ակնկալում եմ նաև մտահոգ հասարակական լայն շերտերի ակտիվությունը, թե կայքի, թե անմիջական շփումների միջոցով, համատեղ ուժերով լուծելու համար մեր ոլորտին վերաբերող հիմնախնդիրները
Ձեր բոլոր առաջարկներն ու մտահոգությունները կլինեն մեր ուշադրության կենտրոնում, քանզի առանց ժամանակակից ենթակառուցվածքների հնարավոր չէ ունենալ զարգացած երկիր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արտադրական ենթակառուցվածքների նախարար Հ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Նորություններ
24-05-2013
Տեղեկատվություն
